05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քրեական հեղինակություններ, խաղատներ. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել: Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաեւ հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը` Թեւոս Սաֆարյանը:

Այսինքն՝ եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել: Աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի վարչության բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ըստ մեր աղբյուրների՝ Տիտանյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինիս տեսել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը` «գումար խաղալիս»»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ