14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թուրինջի օգտակար հատկությունները

Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները
իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
այրում է ճարպերը,
կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։

Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։
Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։
Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի և ուտել սնունդ ընդունելուց հետո։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ