21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արդարություն որոշողը /վիդեո/

«Եթե անգամ եվրոպական չափանիշներով առաջնորդվենք, անգամ թափանցիկ արկղեր ու թափանցիկ թղթեր ապահովենք, միևնույն է Հայաստանում արդար ընտրություններ չեն լինի: Մանավանդ, որ նույն ժուլիկությունը կատարվում է ամբողջ աշխարհում»,-կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը չի հավատում, որ երբևէ աշխարհում  իսկապես արդար ընտրական համակարգ կստեղծվի. «Պատկերացրեք՝ Թրամփի կամ Քլինթոնի հետ միասին նախագահական ընտրություններում առաջադրվի ինչ-որ նահանգից եկած ուսուցիչ, ինչքան էլ այս ուսուցիչը տեսած մարդ լինի կամ գիտելիքներ ունենա՝ չի ընտրվի»:

Մանուչարյանի դիտարկմամբ` Հայաստանում արդարության որոշողը՝ Սերժ Սարգսյանն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ