Հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծում
Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն: Տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից: