15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չի սպանե՞լ

Ձերբակալությունից հետո առաջին հարցաքննության ժամանակ Վալերի Պերմյակովը հայտնել էր, որ ոչ ոքի չի սպանել։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքում ասել է, որ երբ ժամանել է ենթադրյալ դասալիքի ձերբակալության վայր, հնարավորություն է ունեցել նրան մի քանի հարց տալ։

«Ես հարցրի՝ դու Պերմյակո՞վն ես։ Նա ասաց՝ այո։ Ես հարցի՝ դո՞ւ ես սպանել։ Նա ասաց՝ ես չեմ։ Ես հարցի, թե որտեղ է նա թաքնվում։ Նա ասաց՝ մոտակայքում։ Ես հարցրի, թե որտեղ է զենքը։ Նա ասաց, որ թաքցրել է, բայց կարող է ցույց տալ։ Ես հարցի, թե ինչ է նա կերել վերջին մեկ օրվա ընթացքում։ Նա ասաց, որ իրեն տաքսիստն է բերել՝ 2 շաուրմա եւ երեք «պեպսի կոլա»,- ասաց վկան։

Նրա խոսքով՝ ձերբակալվածի հագին եղել է ճակատին քաշված սեւ գլխարկ, բաճկոն, սպորտային տաբատ, բանակային սվիտեր, քաղաքացիական կոշիկ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ