01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Լոռու մարզի բնակչի նկատմամբ՝ 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։ Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  Լոռու մարզի չափահաս բնակիչը 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 14-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ:

2016 թվականի փետրվարի 20-ին որոշում է կայացվել՝ երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին: Հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ