22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական “սերիալներ” ու ընտրական մանիպուլյացիա

“Միասնական թեկնածու չի լինի, դա արհեստական գործընթաց է եւ Հայաստաում երբեք չի եղել, նույնիսկ առաջին նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը լուրջ ռեսուրս էր, դա չեղավ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով, Հայաստանին ամեն անգամ հրամցնում են հինը. “Մենք չենք կարողանում առաջ շարժվել: Իշխանության մեջ եղած ցանկացած մարդ չի կարող ժողովրդի վստահությունն ունենալ”: Արամ Կարապետյանը որպես ասվածի օրինակ, նշեց Բիձինա  Իվանիշվիլիի հաջողությունը:

“Քսան տարի ընկել ենք այս իրավիճակի մեջ ու չենք կարողանում դուրս գալ:Մարդիկ հարց են տալիս` քսան տարի է իշխանություն էիր, ինչ ենք տեսել որ”,-նշեց Արամ Կարապետյանը:

Խոսելով ընդդիմության թեկնածուից, Արամ Կարապետյանն ասաց, որ եթե Տեր-Պետրոսյանը չներկայացրեց ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում, ապա որեւէ մեկը, ով կներկայացնի ՀԱԿ-ը, էական  դերակատարություն ունենալ չի կարող, քանի որ ՀԱԿ-ը համախմբվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ:

Henaran.am-ի հարցին` ինչպիսն են Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը, եթե նա առաջարդվի` հաշվի առնելով, ՀԱԿ-ից հիասթափության ալիքը եւ նաեւ այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը որպես միասնական թեկնածու, գոնե այս փուլում չի կարող հանդես գալ :

“Ես ինձ խոստացել եմ չքննարկել ընդդիմադիր դաշտի խնդիրը, որովհետեւ ինձ համար կարեւոր է ստեղծված իրավիճակից դուրս գալը, ընտրական գործընթացները կարեւոր չեն, կարեւոր է, թե ինչպիսի իրավիճակ կլինի ՀՀ ներքին ու արտաքին դաշտում ընտրություններից առաջ եւ հետո”,-ի պատասխան նշեց նա:

Արամ Կարապետյանի համոզմամբ, այս ընտրությունները լինելու են քաղաքական մանիպուլյացիաներ, որը , ինչպես խորհրդարանականը,  բացի վատից այլ բան չի տալու:

“Նույնը խորհրդարանականի ժամանակ եղավ. մենք չունենք կոալիցիա`վատն էր լավն էր: Հիմա ունենք մի անհասկանալի իրավիճակ, քաղաքական սերիալներ`ԲՀԿ-ն կսատարի, չի սատարի, նախարարին  կձերբակալեն, չեն ձերբակալի”,-ասաց Արամ Կարապետյանը եւ շեշետեց, որ առաջնային են ՀՀ շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները:

Մեր դիտարկմանը, թե, փաստորեն,  ընդդիմության միջոցով էլ Արամ Կարապետյանը չի տեսնում ՀՀ առջեւ ծառացած խնդիրների լուծումը, Արամ Կարապետյանն ասաց, որ իրավիճակից ելքը միայն նոր եւ քաղաքական դաշտում չաղտոտված դեմքերի միջոցով կարելի է գտնել` տարբեր կուսակցություններից: Այդ ռեսուրսը ՆԺԿ նախագահը տեսնում է: Կարապետյանի խոսքով, բացի ՀՀԿ-ականներից, մյուս բոլոր քաղաքական ուժերի շարքերից կարելի է գտնել այդպիսի գործիչների:

Ինչ վերաբերվում է գործող նախագահի շանսերին, ՆԺԿ ղեկավարն ասաց.”Ես գործող  նախագահի հնարավորությունները որպես ընտրություն գնահատում եմ շատ ցածր, որպես իրավիճակ, որի պայմաններում նախագահ կհռչակվի, գնահատում եմ մեծ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ