15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շիրխանյանի կինը մանրամասներ չի հիշում

«Վահան Շիրխանյանի կնոջ վիճակը լավ է: Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Դեպքի մասին մանրամասներ չի հիշում: Փառք Աստծո փրկվել է, –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հարազատներից մեկը:

Մեր զրուցակից, որը չուզեց, որ նշվի իր անունը ասաց, որ դեպքը մտահոգիչ է և բազմաթիվ մտորումների տեղիք է տվել:

Հիշեցնենք,որ  փետրվարի 15-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը:«Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ. Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է Արթուր Վարդանյանի ստեղծած «զինված հանցախմբին» անդամակցելու և աջակցելու մեղադրանքով:

Նա առողջական խնդիրներ ունի, սակայն հրաժարվում է դեղորայքից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ