16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեր դարդը լացեք

Այսօր` ԱԺ արտահերթ նիստում կառավարության  ներկայացրած` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քվեարկության դնելուց առաջ, ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր Հայաստանն ապրում է նոր Սահմանադրության և նոր քաղաքական իրողության պայմաններում, երբ Հայաստանի երկու ազգային քաղաքական ուժեր միացնում են իրենց ջանքերը` հանուն Հայաստանի, Արցախի ու ամբողջ հայության իղձերի իրականացման»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը դիմելով  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, նշեց, որ դա ոչ թե քաղաքական գործարք է, ինչպես պարբերաբար շեշտում է նա, այլ քաղաքական համագործակցություն:

«Քաղաքական գործարքներ մենք տեսել ենք: Միգուցե քաղաքական գործարքներ եղել են ձեզ մոտ, հենց այդ գործարքի արդյունքում է որ դուք փոշիացաք: Իսկ մեր համագործակցությունը երկարատև է: Սա կոալիցիա չէ, այլ` համագործակցություն, որը 2017-ի հաջող ընտրություններից հետո կլինի երկարատև:

Դուք, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, մատնանշեցիք «հաղթանակ» բառը: Գուցե դուք ունեք հակառակորդներ, որոնց նկատմամբ հաղթանակ եք տոնում, բայց մենք Հայաստանում թշնամիներ, հակառակորդներ չունենք: Հաղթանակ տոնելու պատճառ էլ չունենք, որովհետև մեզ համար բոլորը յուրային են, այդ թվում` և դուք: Դուք ասում եք, թե «ոչ» են ասել Դաշնակցությանն ու իշխանությանը: Նայեք ձեր շարքերը, նայեք ձեր շարքն ու դիմացի շարքը, և կտեսնեք, որ եթե որևէ քաղաքական ուժի «ոչ» են ասել, ապա ձեր երբեմնի համախոհներն են ասել ձեզ:

Խոսում եք Հանրապետականի ու Դաշնակցության ճակատագրի մասին, դուք գնացեք ձեր դարդը լացեք, մեզնով մի’ մտահոգվեք, մենք, ի տարբերություն ձեզ, գործում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն ավելի լավ Հայաստանի և պատրաստ ենք համագործակցել թե’ քաղաքական, թե’ քաղաքացիական ուժերի հետ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ