19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ- վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ