01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում կստեղծվի ցողունային բջիջների լաբորատորիա

Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները հերթական անգամ այցելել են ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:

Այցելության ընթացքում, կապալառու «Renco Armestate» LLC, «Renco» SPA, «Acotec» SRL ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները բժշկական կենտրոնի և Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ցուցադրեցին փոխպատվաստման բաժանմունքի հիվանդասենյակի նախատեսվող կառուցվածքը, կահույքի և այլ բժշկական համակարգերի տեղակայման վայրը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայից ժամանած Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացի անկախ վերահսկողություն իրականացնող միջազգային փորձագետ Գաբրիելե Զինգարետին: Իրականացված աշխատանքներն արժանացան անկախ փորձագետի բարձր գնահատականին, ով համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ կենտրոնը լինելու է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ