17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վլադի­միր Գասպարյանն էլ. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել, որտեղ իր հիմնական հենարանը կլինեն վերջին տարիներին իր կողմից կառավարման համակարգ բերված երիտասարդները։ Այս գործընթացը թերեւն պետք է համարենք իշխանական երիտթեւի կողմից ողջ իշխանությունը վերցնելուն ուղղված ծրագիր։ Երբ 2013-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկեց Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, իշխանական երիտթեւին առաջ քաշելու ծրագիրը այդքան էլ իրատեսական չէր թվում։

Ավելին՝իշխանության հնաբնակների գրոհները իրենց տեղերի վրա ալք դրած «ջահելներիե վրա գնալով ավելի ազդեցիկ էին դառնում։ Սակայն Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության հնաբնակները այս հակամարտության մեջ հաղթելու շանս քիչ ունեն, քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է իշխանության ղեկին մնալ հիմնականում երիտասարդներով շրջապատված, իսկ հնաբնակների հա­մար տարատեսակ խորհրդականների պաշտոններ է նախատեսել։

Իրադարձությունների ներկա ընթացքը ենթադրում է, որ առաջիկայում իշխանական երիտթեւին կտրվի նաեւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։ Ինչո՞ւ, որովհետեւ մարդկայնորեն Վլադի­միր Գասպարյանին դժվար է լինելու իր երեխայի տարիքի երիտասարդների հետ նստել եւ հավասարը հավասարին քննարկել իշխանության պահպանման հետ կապված ինչ-որ խնդիրներ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ