16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բանդայի» պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ

Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու այսպես կոչված «բանդայի» ղեկավար լինելու մեջ մեղադրված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանը  դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Բողոք-գանգատը ուղարկել եմ : ՄԻԵԴ-ը կուսումնասիրի բողոքը, կտեսնի` հիմքերը առկա են,ես համոզված եմ, որ գործը վարույթ կընդունվի: Մենք ժամկետների մեջ դիմել ենք, սպասենք պատասխանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են «բանդայի» գործով առաջին ատյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոքները:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ