09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը վառեց Տրնդեզի խարույկը /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, Գեղարքունիքում ավարտելով նախընտրական քարոզարշավը Գավառում մասնակցեց Տրնդեզի արարողությանը:

Եկեղեցում տոնական պատարագին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաեւ խարույկի արարողությանը: Հարսանիքի փեսան դժվարացավ վառել խարույկը, թեկնածուն փորձեց օգնել նրան:

“Պետք է ավելի վստահ լինել եւ կստացվի”,-նշեց նա: Տեսնելով, որ փեսան էլի դժվարանում է` հուզված էր` Սերժ Սարգսյանը մոտեցավ նրան, ասաց, չնայած վաղուց է ամուսնացել, բայց չի մոռացել խարույկը վառելու ձեւը:

Նախագահին էլ չհաջողվեց վառել խարույկը: Գործին խառնվեցին Գեղարքունիքի մարզպետը, նախագահի աշխատակազմի աշխատակիցները եւ համատեղ ջանքերով Տրնդեզի խարույկը վառվեց: Պարզվեց` փայտերը թաց էին եւ գավառցիները ցանկացել են առանց քսայուղերի վառել կրակը:

Սերժ Սարգսյանը 3 տարոսիկ վերցրեց թոռնիկներին փոխանցելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ