11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրավիճակը լիովին վերահսկվում է, պետք չէ վախենալ. ՊՆ խոսնակ

Սահմանամերձ Տավուշում այս պահին խաղաղ է: Հակառակորդի կողմից կեսգիշերին սահմանամերձ Չինարի, Մովսես եւ Այգեպար գյուղերի ուղղությամբ արձակված կրակոցները հակահարվածից հետո լռեցվել են:

Հակառակորդի կողմից փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1991 թվականին ծնված Գեւորգ Խաչիկի Մելիքբեկյանը:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառում, նրա վիճակը լավ է.’’Վիրավորի վիճակը լավ է: Սրունքի վնասվածք է ստացել եւ գտնվում է հոսպիտալում’’:

Բարեբախտաբար, այլ տուժածներ չկան: Արծրուն Հովհաննիսյանը  դժվարացավ նշել, հակառակորդի ակտիվացումն արդյոք պայմանավորված է ՀՀ-ում սպասվող նախագահական ընտրություններով: ‘’Իրավիճակը լիովին վերահսկվում է, պետք չէ վախենալ եւ ավելորդ խուճապ ստեղծել: Տեղի բնակչությունը դա շատ ավելի լավ է բնորոշում, ասում է` ինչ է եղել, որ , առավոտյան մենք հանգիստ նստած նարդի ենք խաղում’’,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ