Մեկ շաբաթում` 3 խախտում
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհհանիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ շտաբի կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է մոտ 30 խախտում:
“Առաջին շաբաթում ևս այդքան խախտում էր արձանագվել մեր կողմից, Արձանագրությունում վերջին խախտումները թվագրված են 31-59 կետերի տակ”,-ասաց :
Նրա խոսքով` իրենց զեկույցում տեղ են գտել նաև ահազանգերը, որոնք չունեն իրավական հիմնավորում:
«Այժմ էլ հավաքագրում են տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, ովքեր չեն գնալու ընտրության: Հատկապես դա արվում է ուսուցիչների նկատմամբ”,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
ԻրավախորհրդատուԿարեն Մեժլումյանը նշեց, որ լուսանկարներ կան, որոնցում երևում է, որ Ազատան գյուղում ընտրական տեղամասի վրա փակցված է գործող նախագահի քարոզչական պաստառը: Նրա խոսքով, խախտումները բազմակի ավել կարձանագրվեն, եթե ԿԸՀ-ն իրենց հետ համագործակցի:
Ընտրակաշառքների վերաբերյալ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ մեկ այդպիսի դեպք է արձանագրվել. “Քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը նշել է, որ իր մոր տուն այցելել են անձինք և առաջարկել 20 հազար դրամ անձնագրային տվյալներ հաղորդելու համար”:
Բանախոսի համոզմամբ` իրենց քարոզարշավի արդյունքները շատ բարձր են. “Ինչ ուզում էինք հասցնել ժողովրդին` հասցրել ենք, և գնում ենք դեպի վստահ հաղթանակ հենց առաջին փուլում”: