08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրությունների հաջորդ օրվանից պայքար է սկսվելու

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հետընտրական գործընթացներն առավել հետաքրքիր կլինեն:

“Արդեն պայքար է գնում  հետընտրոկան զարգացումների առնչությամբ: Սովորաբար այն ընտրություններում, երբ նախագահը կարող է երկրորդ ժամկետ գնալ, ընտրություններն այդքան սուր բնույթ չեն կրում, իսկ այս ընտրություններից հետո գնալու է պայքար հաջորդի համար: Այն չի սկսվելու 2017թ-ից, այլ հենց ընտրությունների հաջորդ օրը”,-ասաց փորձագետը` հավելելով, որ այժմ ասել, թե “ով կլինի հաջորդը երեխայություն է”:

Քաղտեխնոլոգը  չբացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. “Քանի որ տեսել ենք և Կարեն Դեմիրճյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Իր խոսելը չի կարելի համարել հիմք իր վերադառնալու համար, սակայն չի էլ կարելի բացառել: Ամեն դեպքում նրան որպես ընդդիմադիր չեմ տեսնում”:

Քաղտեխնոլոգի համոզմամբ, նախագահական ընտրություներում երկրորդ տեղում լինելը դա նույնն է, ինչ ութերորդ տեղը: “Տարբերություն չկա ,քանի որ ԱԺ չէ, որ տեղեր բաշխվեն, և իմանանք, թե ով ինչքան տեղ կունենա խորհրդարանում”:

Հետընտրական գործընթացներից փորձագետն  առանձնացրեց  ԲՀԿ-ի վերադարձի հարցը. “Հետաքրքիր կլինի հետևել ԲՀԿ-ի որոշումներին` կվերադառնան, թե ոչ` չնայած ինձ համար պարզ չէ, թե ուր են գնացել: Հարց  է`ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա, թե կմնա այլընտրանք, և կփորձի մտնել ընդդիմություն: Սակայն չի լինում մեջտեղում` կամ իշխանություն, կամ ընդդիմություն: Իրենք պետք է կողմնորոշվեն”:

ՀԱԿ-ի շուրջ եղած զարգացումների վերաբերյալ քաղտեխնոլոգը նկատեց, որ նրանց  խնդիրը երկխոսություններն են տարբեր ուժերի հետ:

“Նիկոլ Փաշինյանի մասին չէի ասի, թե նա ռադիկալ է, և փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում: Նախընտրական շրջանում այդ ամենը օգտագործել շատ հեշտ է, սակայն երկար այն չի աշխատում”,-ասաց Քոչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ