22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սասունը Հրանտի հետ է

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Henaran.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին:

Չնայած այս մասին նա պաշտոնապես հայտարարություն չի արել, բայց իր համակիրներով մասնակցել է Հրազդանում կայացած Բագրատյանի ընտրական հանդիպմանը: եւ մասնավոր զրույցներում նշել, որ “Հրանքի համար են աշխատելու”: Նկատենք, որ Միքայելյանը Հրազդանում ունի իր կայուն ընտրազանգվածը:

Henaran.am-ը մի քանի օր է փորձում է հարցի վերաբերյալ անձամբ Սասուն Միքայելյանից պարզաբանում ստանալ, սակայն վերջինս տարբեր պատրվակներով հրաժարվում է պատասխանել մեր հարցերին: Նա միայն ասաց, որ երկու ամիս հետո կխոսի եւ ամեն ինչ պարզ կլինի:

Հիշեցնենք, ՀԱԿ-ը չի սատարում Հրանտ Բագրատյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ