16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

33 ամյա Գարիկը անհայտ կորել է. մանրամասներ

Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ, 33-ամյա Գարիկ Արզունյանն արդեն 5րդ օրն է՝ տնից դուրս է եկել և  չի վերադարձել:

«Փետրվարի 11-ին տնից դուրս է եկել և  արդեն քանի օր է՝ չկա: Հարազատները որևէ տեղեկություն չունեն, թե որտեղ է, ինչ է տեղի ունեցել»,- Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Համայնքի ղեկավարը դրական բնութագրեց Գարիկին, սակայն նշեց, որ այդքան էլ լավ չի ճանաչել նրան .«Այնքան էլ լավ չեմ ճանաչում, որ կարողանամ ասել՝ խմող է եղել, կամ խաղամոլ: Ամեն դեպքում լավ տպավորություն եմ ունեցել»:

Գարիկ Արզունյանն ամուսնալուծված է եղել, բնակվել է ծնողների հետ :

Հարազատների փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ:

Գյուղապետը նշեց, որ Գարիկ Արզունյանը մշտապես բնակվել է գյուղում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ