22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցուցակներ ձեւավորելուց հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություններ լինեն

“Ես տեղյակ չեմ , ես այդպիսի բան չեմ  լսել եւ իհարկե, չեմ ստորագրել: Ոչ էլ ինձ այդպիսի առաջարկություն է եղել, որ ես ստորագրեմ” ,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով այն տեղեկությանը, թե  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում ընդգրկվածներից ինքնաբացարկի դիմումներ է հավաքել` խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց:

Նշենք, որ այս մասին այսօր գրել էր “Հայկական Ժամանակը”: Թերթի հետ զրույցում  “Ժառանգության” ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ ինքնակամ է ստորագրել:

Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե, ընդհանրապես, ընդունելի համարո՞ւմ է նման մոտեցումը` ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքական ուժի առաջնորդի կողմից: Մեր զրուցակիցը պատասխանեց.”Երբ ցուցակներ են ձեւավորում, կարծում եմ, ինչ-որ զրույցներ են լինում: Ես ոչ ցուցակ եմ ձեւավորել, ոչ էլ` մարդկանց հետ խոսել եմ: Ցուցակներ  ձեւավորելուց հնարավոր է ինչ-որ պայմանավորվածություններ լինեն, բայց բոլոր դեպքերում ինձ որեւէ մեկը չի խնդրել կամ պայման չի դրել”:

Ինչ վերաբերվում է “Ազատ դեմոկրատների” հետ “Ժառանգության” հարաբերություններին, որոնք այս փուլում սառեցված կարող ենք բնութագրել, Ռուբեն Հակոբյանը կրկնեց` ամեն ինչ կհստակեցվի հոկտեմբերի 21-ին կայանալիք “Ժառանգության” վարչության նիստից հետո:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ