2,6 անգամ աճել է
442 մարդ զոհված և 9226 տուժած, 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է 15 հազար արտակարգ դեպք և պատահար, այս թվերը ներկայացրել է այսօր ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերն աճել են 2927-ով ՝24,2 տոկոս:
Անցած տարի մեծ թիվ են կազմել տեխնածին արտակարգ պատահարներըԴրանց զ\ոհ է դարձել ավելի քան 386 մարդ , որոնցից միայն 346-ը ` ճանապարհատրանսպորտային պատահարներից:
Գրանցվել են նաև հրդեհների, թունավորումների դեպքեր: Հրդեհների դեպքերը բնակելի հատվածներում եղել են 542-ը, սակայն ավելի մեծ թիվ են կազմել էկոլոգիական հրդեհները:
4273 հրդեհ է եղել բուսածածկ տարածքներում: Այս ցուցանիշը 2,6 անգամ աճել է 2014 թվականի համեմատ»,-ասել է Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ այստեղ մարդկային գործոնն ազդեցիկ եւ էական չի եղել: