01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԻՊ-ը պետք է հնչեցնի քննադատություններ, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ. Արման Թաթոյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թեկնածուների դիմումների քննարկումը:
Անդրադառնալով Արման Թաթոյանին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ վերջինս ունի համապատասխան կրթական ցենզ ու փորձ՝ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելու համար: Արման Թաթոյանն իր հերթին նշեց.
«Օմբուդսմենն այն ինստիտուտն է, որը վեր է գործադիր, օրենսդիր ու դատական իշխանություններից, բայց, միաժամանակ, կարող է սրանց միջև կապող օղակ լինել: Անշուշտ, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հնչեցնի նաև քննադատություններ, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ: Չափազանց կարևոր եմ համարում օմբուդսմենի ազնվությունն ու արագ արձագանքման խմբի հետ աշխատելու ունակությունը»: 
Արման Թաթոյանը նշեց, որ գիտակցում է` պաշտոնը ստանձնելու դեպքում հանդիպելու է լուրջ մարտահրավերների, բայց հավաստիացրեց, որ պատրաստ է այդ բեռը կրել իր ուսերին ու բարեխղճորեն կատարել աշխատանքը:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ