08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նարեկ Ալոյանն առաջարկում է «թեժ գիծն» անվճար դարձնել

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Նիստի ընթացքում օմբուդսմենի թեկնածու Նարեկ Ալոյանը նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ոչ թե նստի և սպասի՝ խնդիրներ առաջանան, այլ ջանա այդ խնդիրները կարգավորել, խնդիրները կանխարգելել, այսինքն՝ եթե կա հնարավորություն պետք է ստեղծել այնպիսի միջավայր ու իրավիճակ, որ մարդու իրավունքները հնարավորինս քիչ խախտվեն: Խոսելով օմբուդսմենի ինստիտուտի մասին Նարեկ Ալոյանը մասնավորապես նշեց.

«Եթե Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա մեկ ամսվա ընթացքում լուծել մեկ համակարգային խնդիր, ապա կարելի է արձանագրել, որ դա արդեն իսկ մեծ աշխատանք է»: Ալոյանը հավելեց, որ իր կարծիքով՝ այս ոլորտում կա ևս մեկ խնդիր, որին հարկ է ուշադրություն դարձնել. ոչ աշխատանքային օրերին և ժամերին թեժ գիծն անվճար չէ: Ըստ նրա՝ հարկավոր է անել այնպես, որ թեժ գիծը միշտ անվճար լինի և որ քաղաքացիները շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին կարողանա անվճար զանգել ու պաշտպանություն ստանալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ