21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշխատանքային այցով Արցախում է ՀՀ ԱԺ նախագահը

Այսօր Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:

Հյուրերին Շուշիի մատույցներում դիմավորել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշխատանքային այցի ծրագրի մեկնարկին ՀՀ Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակությունը Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ տեղի է ունեցել ծաղկեպսակադրման արարողություն:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել նաեւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին:

Օրվա երկրորդ կեսին նախատեսվում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր եւ բարձրագույն իշխանությունների հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ