01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ավազակային հարձակում. դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել տան անդամներին

Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության  անշարժ  հենակետի հարեւանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել:

Ըստ ոստիկանության լրատվության վարչության հաղորդագրության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից  19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված եւ ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երեւան-Սեւան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող   անվադողերի վերանորոգման կետին կից  տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը եւ բերանը, հարվածներ են հասցրել որդու  գլխին ու դեմքին, սպառնացել նրան եւ ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի  2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ