03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԾ-ից տեղեկացնում են

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

 Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր “Նագան” տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացվել է փորձագետի  եզրակացությունը, որով  պարզ է  դարձել, որ դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր  Հայրիկյանի  վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ  7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության  ուղարկված “Նագան” տեսակի  թմբուկավոր  ատրճանակից:

Նախաքննությունը շարունակվում է, դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը:

Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ