21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սկանդալ հայկական ֆուտբոլում. մարզչի օգնականը հոգեբուժարանում է. Ժողովուրդ

2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել էին հայկական ֆուտբոլային Ուլիս -Երեւան ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, Ուլիս- ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության` նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորվել են եւ դրանց վրա Տոտո բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից 3 հազար դոլար խաղադրույքներ են կատարել:

Թերթին տեղեկություններ հասան, որ Ուլիս-Երեւան ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Վերջինիս մտերիմները հայտնեցին, որ Առուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ չի համակերպվում այն իրողության հետ, որ ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան տեղափոխել են հոգեբուժարան:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ