09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կովի կաթի մեջ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոց է հայտնաբերվել

Ավստրալացի գիտնականները կովի այնպիսի կաթ են ստացել, որը  ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ է պարունակում: Դրա հիման վրա նրանք պատրաստվում են արտադրել քսուք կանանց համար, որը կպաշտպանի նրանց ՄԻԱՎ-վարակակիր զուգընկերների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում: Այդ մասին գրում է “Medical Xpress”-ը:

Գիտնականների խոսքով` կովը չի կարող վարակվել ՄԻԱՎ-ով, սակայն նրա իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում օտարածին սպիտակուցների դեմ:

Վեներական հիվանդություններից պաշտպանող քսուքը, որը նախատեսված կլինի ինտիմ օգտագործման համար, անհրաժեշտ կլինի օգտագործել սեռական հարաբերությունից 12-24 ժամ առաջ: Ողջ աշխարհում նման այլ միջոցներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին նաեւ մինչ հիմա, սակայն դրա ստացման այս նոր մեթոդն ավելի էժան եւ էֆետիվ է:

Հետազոտության մասնակից բժիշկներից մեկը հույս է հայտնել, որ կովի կաթի մեջ պարունակվող հակամարմինների օգնությամբ իրենց կհաջողվի ստեղծել ավելի անվտանգ միջոց` ՄԻԱՎ պրոֆիլակտիկայի համար: “Այդ դեպքում կանայք կարող են իրենք իրենց պաշտպանել վեներական հիվանդություններից”,-նշել է նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ