27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանի հետ բոլորը չէ, որ համաձայն են.168 ժամ

”168 ժամը” գրում է, որ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը դեմ են եղել ՀԱԿ շատ անդամներ: 

 Նախ թերթը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ստեղծվող այդ կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը կուսակցության վերածվելու դեպքում դրա նախագահը լինելու է ինքը` Լևոն Զուրաբյանը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին առաջարկվել է ՀԱԿ փոխնախագահի պաշտոնը, որին նա համաձայնվել է, չնայած Արամ Մանուկյանը դեռ հույս ունի, որ ՀՀՇ շարքերում կլինեն նվիրյալ կուսակցականներ, ովքեր դեմ հանդես կգան կուսակցությունը լուծարելու որոշմանը, և պրոցեսը հնարավոր կլինի կանգնեցնել: Բայց քանի որ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մասին հայտարարել է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դրանից առաջ` ՀԱԿ հոգևոր հայր Սմբատ Կարախանյանը, ապա կարելի է ասել, որ Արամ Մանուկյանը զուր հույսեր է փայփայում, և նա ստիպված է լինելու դառնալ Լևոն Զուրաբյանի տեղակալ: Օրերս մամուլը գրեց, որ Տեր-Պետրոսյանն այցելել է Դեմիրճյանների բնակարան և հետաքրքրվել Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակով: Թերթի տեղեկությունների համաձայն` Տեր-Պետրոսյանը Դեմիրճյանների տանը նաև քաղաքական քննարկում է անցկացրել` փորձելով Ստեփան Դեմիրճյանին համոզել լուծարել ՀԺԿ-ն և միանալ ՀԱԿ-ին: Տեր-Պետրոսյանը դրա դիմաց առաջարկել է, որ 2018թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը կլինի ՀԱԿ թեկնածուն: Սակայն Դեմիրճյանը պատասխանել է, որ ինքը կուսակցությունը ժառանգություն է ստացել հորից և մտադիր չէ այն լուծարել: Իսկ եթե Տեր-Պետրոսյանն այդքան շատ է կարևորում միավորման գործընթացը, ապա ինքն առաջարկում է, որ այն տեղի ունենա ոչ թե ՀԱԿ, այլ ՀԺԿ շրջանակներում: Տեր-Պետրոսյանն էլ պատասխանել է, թե ՀԱԿ-ը որպես անվանում դեռ քաղաքական դաշտում պետք է մնա, և նպատակահարմար չէ այն վերացնելը: Պարզ ասած` Տեր-Պետրոսյանը չի կարողացել համոզել Ստեփան Դեմիրճյանին, և նա չի մտնի ՀԱԿ-ի մեջ:
ՀԱԿ հայտնի գործիչներից Լևոն Տեր-Պետրոսյանին մերժել ե ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախագ Գագիկ Ջհանգիրյանը, ով ասել է, որ ինքը զինվորական է, գեներալի կոչումով, և չնայած զբաղվում է քաղաքական գործունեությամբ, բայց չէր ցանկանա կուսակցականանալ:

Ջհանգիրյանը հասկանում է, որ եթե կապվի ՀԱԿ-ի հետ, իրեն ոչ մի ապագա չի սպասվում:  Մերժել է նար Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Գուրգեն Եղիազարյանը երեկ լրագրողներին ասել է, որ ողջունում է այս գաղափարը, սակայն  ՍԴՀԿ-ը, լինելով մայր կուսակցություն, չի կարող ձուլվել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ