02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է անելու Րաֆֆին փետրվարի 19-ից հետո, ակնհայտ չէ՞, որ պարտվելու է /վիդեո/

”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով երեկ ժամը 17-ից հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց, այսօր իրեն լավ էր զգում: Henaran.am-ի հետ զրույցում Հարությունյանը պատմեց, որ գիշերն անցկացրել է իր ընկերների, համախոհների հետ միասին քայլելով ու խոսելով, համացանցից օգտվելով:

Օրվա ընթացքում նրան այցելել են նաև ԿԸՀ-ի աշխատակիցները, այդ թվում` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հարությունյանի ներկայացմամբ` նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է զգում իրեն հացադուլավոր թեկնածուն: 

Հարությունյանն ասաց, որ կուզենար` նախագահի թեկնածուներից միայն ինքն ինքնաբացարկ չհայտներ: ”Կարևոր չէ` կստանան պաշտոն, չեն ստանա պաշտոն, էական չի: Իրենք շատ լավ իմանալով, որ դեկորացիայի մաս են կազմում, եթե կգնան այդ քայլին, ապա խնդիրն իրենցն է լինելու և կարելի է ասել, որ իրենց քաղաքական ապագայի հետ կապված խնդիր են ունենալու”:

Նախագահի թեկնածուն ժողովրդի մոտ հիմնական խնդիրը հույսի պակասն է համարում: Հարցին` չի՞կարծում, որ ակտիվ քարոզարշավի միջոցով կարելի էր այդ հույսը վերադարձնել, ինչում համոզված է նաև ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանեց.

”Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևելը ակտիվ քարոզարշավ վարել է: Կամ սահմանից անցավ, գնաց Ղարաբաղ, չեմ կարծում, որ դրանով ինչ-որ հույս արթնացրեց”: Արամ Հարությունյանը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավում նկատում է, որ  հանդիպմանն ավելի շատ են լրատվամիջոցների ներկայացուցիչները, քան հասարակությունը:

”Եթե պատկերացնենք` գնանք Մալաթիայի շուկա ու ժողովրդին բարևելով գնանք, ասենք` ժողովրդին հո՞ւյս ենք տալիս: Լավ փետրվարի 19-ից հետո ինչ է անելու, ակնհայտ է չէ՞, որ պարտվելու է”,-ընդգծեց մրցակից թեկնածուն:

Ի դեպ, մեր այցելության պահին Արամ Հարությունյանի մոտ էր ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ եկել է` սատարելու և տեսնելու, թե ինչպես է իրեն զգում նախագահի թեկնածուն: Եղիազարյանը կարծում է, որ Հարությունյանի պահանջը չի իրականանա և միակ թեկնածուն, ով ինքնաբացարկ կհայտնի, կլինի հենց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուի հացադուլը շարունակվելու է մինչև այսօր ժամը 17:00: Այդ ժամանակ նա ինքաբացարկ է հայտնելու:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ