05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գործադուլ Գյումրիում՝ ընդդեմ քաղաքապետի որոշման.Ժողովուրդ

Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել եւ գիծ դուրս չեն եկել:

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը “համարձակվել է” զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին:

Ավելին, Գյումրու քաղաքապետարանում գրանցված է եղել ընդամենը մի քանի երթուղային գիծ եւ իրականության հետ ոչ մի կապ չունեցող միկրոավտոբուսների քանակ: Գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական եւ օրինական աշխատող երթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ