26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես են գաղտնի ծառայությունները կարդում facebook-ի օգտատերերի նամակագրությունը. Առավոտ

Մի շարք միջազգային կազմակերպություններ «Ֆեյսբուք» են ներմուծում զանազան խաղեր և թեստեր, որոնց «առաքելությունն» իրականում այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են շարքային օգտատերերը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ֆեյսբուքյան խաղերն ամենագրավիչն են մարդկանց համար, քանի որ հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ.

«Իհարկե, դրանց միջոցով գումար են աշխատում գովազդի հաշվին: Եթե խաղացողը ֆերմա է պահում և գազազում, որ հարևանի ֆերման զարգանում է, և գումար է վճարում, որպեսզի ասենք իր ֆերմայի կանեփն ավելի արագ աճի: Յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է «Ֆեյսբուքի» միջոցով, հարցնում է օգտատիրոջից՝ ինչ եք թույլ տալիս կատարել ձեր անունից:

Օգտատերերը հիմնականում շտապում են իմանալ, թե իրենք ինչ գույնի կոկորդիլոս են, ուշադիր չեն կարդում խաղի կամ թեստի հարցումը և թույլ են տալիս կարդալ սեփական նանակագրությունը»: Մասնագետի խոսքով՝ նման խաղերի և թեստերի հեղինակը կարող է լինել, ասենք, մի երիտասարդ, որը ցանկանում է գումար աշխատել.

«Դրանք կարող են լինել նաև տարբեր երկրների գաղտնի ծառայություններ: Այսպես, թեստերի և խաղերի միջոցով գաղտնի ծառայությունները կարողանում են կարդալ օգտատերերի նամակները, ինչպես նաև օգտատիրոջ անունից նամակներ ուղարկել»:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ