07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” լուրջ չի վերաբերվում խոսակցություններին, թե Րաֆֆֆին Սերժի խաղն է խաղում

‘’Այն ներկապնակը, որ կա թեկնածուների առումով, ուղիղ համեմատական է մեր քաղաքական դաշտի ներկապնակին’’,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ “Ժառանգույթուն” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ըստ որոշ թեկնածուների, օրինակ` էպոսագետ Վարդան Սեդրակյանի,  Րաֆֆի Հովհնաննիսյանը Սերժ Սարգսյանի խաղն է խաղում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս ընտրությունները տարբերվում են մյուսներից նրանով, որ երկրորդ էշելոնի ներկայացուցիչների խնդիրն է դարձել ցեխ շպրտել ընդդիմության ներկայացուցիչների վրա:

‘’Ես լուրջ չեմ վերաբերվում եւ ժողովուրդն էլ լուրջ չի վերաբերվում այդ տեսակետներին’’,-շեշտեց նա եւ հավելեց.’’Նրանց խոսքի ազդեցությունը չեմ կարծում, որ որեւէ  նշանակություն ունենա: Այս ընտրապայքարում կա նաեւ թեկնածու, որը  երկրորդ անգամն  է մասնակցում , բայց կես տոկոս էլ չի հավաքել ‘’:

Հարցին, հնարավոր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա հաղթած թեկնածուին շնորհավորելու սկզբնավորողը Հայաստանում, Ռուբեն Հակոբյանն ասաց.’’Եթե հնարավոր լինի հասնել այն մշակույթին, որ հաղթած եւ պարտված թեկնածուները ժողովրդի քվեով ձեւավորվեն, հնարավոր է, որ թեկնածուները միմյանց ձեռք սեղմեն’’:

Անդրադառնալով սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին, որոնք պարբերաբար հրապարակվում են /ըստ դրանց` գործող նախագահից հետո վարկանիշով երկրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է-խմբ./, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ անգամ նույն օրը հրապարակված հարցումներում հակասական տվյալներ կան, իսկ իրենց սոցիոլոգների ուսումնասիրություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ աճել է:

“Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով գնում է հաղթանակի”,-հայտարարեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ