26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղցկեղի հաղթահարման նոր միջոց

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում համախմբել էր ոչ միայն ոլորտի բուժաշխատողներին, այլև հիվանդներին և հասարակական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների  ներկայացուցիչներին:

«Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագրով միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Օրը խորհրդանշում է, որ բոլորս պետք է ընդհանուր պայքար մղենք այս ծանր հիվանդության դեմ: Միասին հիվանդությունն առավել հաղթահարելի է»,- ընդգծեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև հիվանդությունների առավել վաղ փուլերում հայտնաբերմանն ու ախտորոշմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին: Սկրինինգային ծրագրի շրջանակում հանրապետությունում 30-60 տարեկան բոլոր կանայք կարող են անցնել նաև պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման և քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտություն:

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին շրջանում իրականացված աշխատանքները մեծ հեռանկարներ և զարգացման նոր ուղիներ են նախանշում, ինչը կնպաստի մեր երկրում հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը:

Քաղցկեղի դեմ պայքարի գործում նախարարը մեծապես կարևորեց նաև հասարակական կազմակերպությունների աշխատանքը` որպես վառ օրինակ մատնանշելով, նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի գործուն աջակցությամբ Հայաստանում կարողացել է փրկել ավելի քան 500 երեխայի կյանք:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ոչ միայն առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնել առկա խնդիրները, այլև խոսել արձանագրված հաջողությունների մասին, շարունակել իրազեկման աշխատանքները:

Նա շեշտեց, որ տարիներ առաջ որդեգրած «Քաղցկեղը դատավճիռ չէ» կարգախոսն արդիական է նաև այսօր:

Տանանյանի խոսքով` կենտրոնը աշխատանքներ է իրականացնում հիվանդներին առավել որակյան բուժօգնության տրամադրման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Խաչատրյանի անվան եռյակը, ինչպես նաև երգահան, «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագան Էդգար Գյանջումյանը, ով ներկայացրեց նաև իր անձնական օրինակը, ապաքինվելու երկար և դժվարին ուղին: Էդգար Գյանջումյանը հաստատեց այն ճշմարտությունը, որ քաղցկեղը ոչ թե դատավճիռ է, այլ կյանքը նորովի վերաարժևորելու, վարաիմաստավորելու ժամանակահատված:

Անդրադարձ կատարվեց նաև Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի գործունեությանը: Միջոցառումից հետո ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացավ Ճառագայթային ուռուցքաբանության և միջուկային բժշկության բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ