Բոլորս գտնվում ենք ԼՂՀ ճանաչման նախաշեմին. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արցախի նախագահին
Նախօրեին Արցախյան շարժման 25-ամյակի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուր հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահական նստավայրում: Նա շնորհավորեց նախագահին այդ կարեւոր տարեդարձի կապակցությամբ եւ իր հարգանքի տուրքը մատուցեց անկախ Արցախը կերտած բոլոր քաղաքացիներին եւ զինվորներին: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ բոլորս գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաշեմին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Բակո Սահակյանը քննարկեցին ռազմավարական եւ դիվանագիտական նշանակություն ունեցող հրատապ հարցեր:
Հովհաննիսյանը նաեւ եղավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, ապա այցելեց Արցախի պաշտպանության առաջին գծի դիրքեր, ուր հանդիպեց մեր զինվորներին, խոսեց նրանց հետ ԼՂՀ պետական սահմանին տիրող իրավիճակից, պատասխանեց բազմաթիվ հարցերին, ապա բարի ծառայություն եւ տոկունություն մաղթեց նրանց:
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն