27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանը` անցանկալի անձ. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կառավարությունում ոչ պաշտոնապես հայտարարվել  է անցանկալի անձ: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, պատճառը վերջերս տված նրա հարցազրույցն է, որտեղ դեմ էր արտահայտվել Մաքսային ընդհանուր միությանը Հայաստանի անդամակցությանը: Դրանից հետո ռուսական կողմը դիվանագիտական լեզվով հասկացրել է, որ չի ցանկանում ընդունել ՀՀ վարչապետին: Արդյունքում անընդհատ հետաձգվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա:

Վարչապետը, սակայն հերքել է այս լուրերը: Թերթի հարցին ի պատասխան նա ասել է. “Ուզում եմ հիասթափեցնել Ձեզ, որովհետեւ իմ վերջին հարցազրույցում ի տարբերություն նախորդ հարցազրույցների` ավելի մանրամասն եւ ավելի համապարփակ ձեւով է ներկայացվում մեր իշխանությունների վերաբերմունքը: Ձեր գնահատականները շատ հեռու են իրականությունից”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ