02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը` “Գարեգին Նժդեհի”, սերիալների եւ Հանրային հեռուստաընկերության մասին

Արաբկիր վարչական համայնքում պատասխանելով ընտրողների հարցերին, գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մասնավորապես անդարադարձավ եթերում ցուցադրվող սերիալներին: Ըստ նրա հասարակական պահանջը պետք է համբերատար լինի:

“Ես վստահ եմ, որ անցնելու է ժամանակ, եւ մեր հեռուսատընկերությունները սկսելու են որակյալ ֆիլմեր ցուցադրել: Դրա վառ օրինակը “Գարեգին Նժդեհ” գեղարվեստական ֆիլմն է: Ես համարում եմ, որ այն վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմն է ,-ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ լավ ֆիլմ նկարահանելը բարդ խնդիր է: Հանրային հեռուստաընկերության ծրագրերի մեձ փոփոխություններ կլինեն, նոր խորհուրդի նոր նախագահ  է ընտրվելու, սակայն մասնավոր հեռուստաալքիներին, պետք է ղեկավարվել օրենքով եւ արգելել ցույց տալ այն, ինչ չի կարելի:

Նախագահը նաեւ առանձնացրեց Հանրայինով եթեր հեռարձակվող “Երգ Երգոց”-ը, “Հայ ասպետ”-ը: “Ես կարող եմ թվարկել այդպես տասից ավելի ծրագրեր, որոնք լավն են”,-ասաց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը խնդրեց համեմատել 5 տարի առաջ ցուցադրվող բրազիլիական սերիալները ներկայիս սերիալների հետ: Մի կողմից էլ սերիալները սոցիալական որոշակի հարց են լուծում:

“Եթե անցնենք մեր թատրոնների մոտով` ցերեկը, կտեսնենք, թե որքան ժամանակակից մեքենաներ են կանգնած: Այդ որտեղից: Մեր դերասանները սերիալներում նկարահանվելով են այդ միջոցները վաստակել: Բայց սա չի նշանակում, որ ես խրախուսում եմ  բռնությունն  ու հոռի բարքերը”,-եզրափակեց նախագահի թեկնածուն:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ