26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանը “երկրագնդի երեսից Իսրայելը ջնջելու” պատրաստակամություն է հայտնել

“Մեր բանակն ունակ է հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի եւ ստիպել նրան զղջալ կատարած հարձակման համար”: Կահիրեում կայացած իսլամական  պետությունների գագաթաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` նշելով, որ իրանցիները պատրաստ են “երկրագնդի երեսից ջնջել Իսրայելը”,-հաղորդում է “MIGnews”-ը:

Իրանի ժողովուրդը պատրաստ է ներխուժել Իսրայել, եթե վերջինս համարձակվի գրոհել Իրանը եւ ռազմական արկածներ որոնի: Սիոնիստները շատ են ուզում գրոհել Իրանը, սակայն վախենում են մեր արձագանքից եւ հետեւանքներից”,-հայտարարել է իսլամական հանրապետության ղեկավարը:

Ավելի վաղ Իսրայելը կրկին անգամ կոչ էր արել ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները` նշելով, որ անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի կարծիքով` միայն այդ կերպ է հնարավոր ստիպել Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրերից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ