02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Facebook”-ում այլեւս հնարավոր չէ հարցաշարեր կազմել

Facebook” սոցցանցի ղեկավարությունը որոշել է հրաժարվել “հարցեր տալ”` “Questions” ֆունկցիայից: Սակայն դրանից կզրկվեն միայն շարքային օգտատերերը: Հարցաշարեր կազմելն առաջվա պես հնարավոր կլինի խմբերում եւ ընկերության պաշտոնական էջերում:

Սոցցանցն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր գոյության 2 տարվա ընթացքում ֆունկցիան այդպես էլ ձեռք չբերեց անհրաժեշտ վարկանիշը: Սակայն դրա փոխարեն ընկերության մասնագետները խոստացել են այլ նորամուծությունների վրա աշխատել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Սպասվում է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցն առաջիկայում սեփական որոնողական համակարգը կունենա:

“Questions” ֆունկցիան գործում է 2010-ից: Այն դեռեւս ներառված է օգտատերերի հնարավոր հրապարակումների ցանկում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ