24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական եւ մարդասիրական նպատակների համար է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը “News.am” լրատվական կայքի հարցին:

Հարց. Վերջերս երկու-երեք եվրոպացի պատգամավորներ անհանգստություն են արտահայտել Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որ դա կարող է ազդել բանակցային գործընթացի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Եթե այդ երկու-երեք վերոհիշյալ պատգամավորներն իսկապես անհանգստանում են բանակցությունների ընթացքի համար, ապա պետք է առնվազն հետաքրքրվեն այդ գործընթացով, ծանոթ լինեն ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մոտեցումներին: Իսկ կոնկրետ այս հարցի վերաբերյալ եռանախագահները բազմիցս կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ, եւ որ օդանավակայանի բացման հարցը չպետք է քաղաքականացնել: Իսկ ո՞վ է սպառնում: Ադրբեջանը: Ովքե՞ր են քաղաքականացնում: Ադրբեջանը եւ նրա հորդորներով այս կարգի հայտարարություններ անողները:

Եթե այդ պատգամավորները իսկապես անհանգստացած են տարածաշրջանային անվտանգությամբ եւ կայունությամբ, ապա ինչո՞ւ երբեւէ անհանգստություն չեն արտահայտել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ քաղաքականության, սադրիչ գործողությունների առնչությամբ։ Ի՞նչ էին ասում այդ նույն պատգամավորները Սաֆարովյան տխրահռչակ գործարքի վերաբերյալ։ Նրանք կամ լռում կամ անգամ արդարացնում էին Ադրբեջանին, երբ ամբողջ աշխարհը միահամուռ դատապարտում էր Բաքվին:

Ինչո՞ւ են այս պատգամավորները այսպես վարվում: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը թե՛ մենք, ինչպես նաեւ հենց իրե՛նք շատ լավ գիտեն:

Մեր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ շատ հստակ է՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը։ Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական եւ մարդասիրական նպատակների համար է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ