22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

80 մլն դոլար հանուն Դեդ Հասանի վրեժի. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, օրենքով գող Դեդ Հասանի սպանությունից հետո նրա կլանի ներկայացուցիչները գումար են հանգանակում, որը պետք է ուղղվի նրա վրեժը լուծելուն`սպանության պատվիատուների ֆիզիկական ոչնչացմանը: Նույն տեղեկություններով արդեն իսկ հանգանակվել է 80 միլիոն դոլար:

Թերթը նշում է, որ Դեդ Հասանն ազգությամբ եզդի է, իսկ եզդիների մոտ գործում է արյան վրեժի ինստիտուտը, որը ենթադրում է, որ արյունը պետք է փոխհատուցվի արյամբ: Թերեւս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Դեդ Հասանի վրեժը լուծելու նպատակով հանգանակությունն են անում նաեւ քրեական աշխարհի հետ քիչ առնչություն ունեցող, ազգությամբ եզդի գործարարները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ