23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Թեյախմությամբ քննարկել են ապագան /վիդեո/

Այսօր Henaran.am-ը ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք երեկ հանդիպել է նախագահի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատության” ղեկավար Հրանտ Բագրատյանի հետ և ինչ են քննարկել:  Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը մի քանի անգամ հանդիպել է և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, և Բագրատյանի հետ: Իսկ արդյոք կոնկրետ երեկ հանդիպել է հարցին, նախ մտածեց, փորձեց հիշել, ապա ասաց.

”Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, վերջին անգամը երեկ գիշեր էր”: Հովհաննիսյանի խոսքով` ինքն ու Հրանտ Բագրատյանը երեկ քննարկել են ոչ թե Պարույր Հայրիկյանին եւ վերջինիս ՍԴ չդիմելու մասին որոշումը, այլ Հայաստանի ապագան: ”Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի”,-ասաց ”Ժառանգության” նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը հանդիպել են ”Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում և թեյել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ