26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի ‘’փոխարքա-մարզպետը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ահազանգեց, թե ամբողջ քաղաքով մեկ ցուցանակներ են փակցված եւ խորհրդարանում էլ իրար  են բաժանում ամսագիր, որտեղ տարվա մարզպետ է ճանաչվել Սյունիքի ‘’փոխարքա-մարզպետը’’, որը հայտնի է կնոջը հարվածելու պատմությամբ :

Ըստ Արամ Մանուկյանի, Սյունիքն այն քիչ մարզերից է, որտեղ ամենաքիչ կուսակցական գրասենյակները կան, նրա խոսքով` ժողովուրդն ասում է, թե  մարզպետը տեռորի է ենթարկում իրեն:

Այս ամենը ԱԺ ամբիոնից հայտարարելուց հետո Արամ Մանուկյանը վարչապետին դիմեց.’’Պարոն վարչապետ,  հիմա ինձ կասեք, թե դա տվյալ ամսագրի խնդիրն է, եւ ես բան չունեմ ասելու, բայց Երեւանում էլ մեծադիր նկարներ են դրված` տարվա մարզպետ: Ոչ թե անձի, այլ երեւույթի համար եմ ասում: Կովալն է էդպես, Վարդանիկն էլ էր էդպես:

Կառավարությունը պետք է մոտեցում ունենա, թե՞չէ, իր ենթակաների նկատմամբ, եթե ոչ, ապա ես կմտածեմ, թե սա մեսիջ է ժողովրդին, որ  էս տեսակն է, որ պետք է պաշտպանվի, էս տեսակն է, որ պետք է մրցանակ ստանա, էս տեսակն է, որ խրախուսվում է որպես դաստիարակչության մեթոդ’’:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս քաղաքականությունն է  քաղաքացուն տանում հիասթափության:

Վախի մթնոլորտն, ըստ նրա, իսկապես տարածված  է եւ արտագաղթի մոտիվացիան փոխվել է, հինգ տարի առաջ ՀՀ-ից գնում էին սոցիալական պատճառներով, իսկ հիմա անապահովածության  պայաաններից ելնելով: Սա ՀՀ համար քաղաքական նոր իրավիճակ է: Արամ Մանուկյանի խոսքով, այս ուղղությամբ իշխանությունը պետք է համակարգային մոտեցումներ կիրառի եւ քաղաքացու վախը հանի:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ, բնականաբար, բացասական երևույթների նկատմամբ գործադիր իշխանության որոշումը պետք է լինի հասանելի քաղաքացիներին եւ եթե խոսքը  բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է, այդ հարցերը մանրակրկիտ քննարկվում են:

Վարչապետ Սարգսյանը համաձայնեց համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հետ, միեւնույն ժամանակ նշելով, որ ընդդիմությունն էլ պետք է քայլեր ձեռնարկի : Վարչապետը շեշտեց, որ երկրում  ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը իշխանությունը եւ ընդդիմությունը միասին են ձեւակերպում:

‘’Այս առումով  մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը’’,-շեշտեց Տիգրան Սարգսյանը եւ հավելեց, որ այսօր ի տարբերություն հինգ տարի առաջվա, հասարակության պառակտվածության մթնոլորտը շտկվել է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ