22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ դեսպանն էլ` Carrefour-ից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերյան իր բլոգում գրել է, որ լուրեր են շրջում, թե “Carrefour”-ը ցանկանում է բացվել Երեւանում: Նա նշել է, որ ինքն այդ ցանցից օգտվել է Բրյուսելում: Դեսպանը հույս է հայտնել, որ դա իսկապես կիրականանա, քանի որ կարծում է, որ “Carrefour” ցանցի` Երեւանում հայտնվելը  դրական կանդրադառնա մրցակցության վրա:

“Carrefour” ցանցը դեռեւս նոյեմբերին պատրաստվում էր բացել սուպերմարկետ “Դալմա” առեւտրի կենտրոնում, բացումը մինչ այժմ տեղի չի ունեցել:

Ըստ մամուլի` ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը դադարեցրել է “Carrefour”-ի հետ պայմանագիրը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ակտիվ ջանքերի արդյունքում: Ըստ նույն աղբյուրի` “Carrefour”-ի բացումը Հայաստանում բավական որակյալ եւ էժան ապրանքների մուտք կապահովեր Հայաստան, ինչը կհարվածեր հայտնի գործարարի գրպանին, ով սուպերմարկետների լայն ցանց ունի Երւանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ