27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նժդեհը իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ. Հովիկ Աբրահամյանը նեղսրտեց

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին  կառավարությանը հարց ուղղեց, թե ողջ ՀՀ տարածքում սկսվել է անձնագրերի հավաքման գործընթաց, որը զուգորդվում է ֆինանսական խոստումներով եւ ճնշումներով, դպրոցներում ծնողական ժողովների ժամանակ քարոզչություն է արվում:

Ռուբեն Հակոբյանը կառավարությունից պահանջեց չտալ այն ստանդարտ պատասխանները, որոնք մշտապես հնչում են` հայտարարելով, որ երեկ իր հայտարարության մեջ անդրադարձել է ազգի այդ տեսակին Նժդեհի կողմից տրված գնահատականին, ինչը ըստ նրա, անհասկանալի կերպով ԱԺ նախագահը համարեց վիրավորանք:

Մինչ հարցին պատասխանելու համար խոսափողին կմոտենար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անպատասխան չթողեց Հակոբյանի ռեպլիկը.’’Նժդեհը իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ’’:

Խոսափողին մոտեցած վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարոեց.’’Այս  բարձր ամբիոնից եւ պատեհ առիթով հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին հստակ հանձնարարականներ են  տրված: Այն դեպքերը,  որոնք Դուք թվարկեցիք, պետք է իսպառ բացառվեն’’:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ նման դեպքերում, երբ անձնագիր են հավաքում այդ մարդիկ խստագույնս պատժվելու են: Ինչ վերաբերվում է դպրոցներին, Տիգրան Սարգսյանը կրկնեց վերջին շրջանում իշխանական վեկտորից հնչող մոտիվը.

‘’Այդպիսի արջի ծառայություն մեզ պետք չէ, բոլորս դա քաջ գիտակցում ենք: Մենք լի ենք վճռականությամբ, որ այս ընտրությունները լինեն լավագույնը մեր պետության մեջ’’: Վարչապետը շեշտեց, որ նման երեւույթները բացառելու համար  այսօր կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Արձագանքման համար կրկին ձայնը տրվեց Ռուբեն Հակոբյանին:  “Ժառանգության” պատգամավորը շարունակեց Նժդեհի մտքերի շուրջ ԱԺ նախագահի հետ  ‘’բանավեճը’’ :

‘’Ճիշտ է, որ Նժդեհը գնահատական տվել է, բայց մոռացել է նշել, թե ով իրավունք ունի պաշտպանել այդ գնահատականը’’,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Անցնելով բուն հարցին , նա վարչապետին դիմեց.

’’Համաձայն եմ, որ կան արջի ծառայություններ  մատուցողներ, բայց կարծում եմ, որ Դուք կարող եք մեխանիզմներ մշակել: Դուք եւ նախագահը կարող եք դիմել ժողովրդին եւ ասել, որ այդ մարդիկ մեզ հետ կապ չունեն’’: Նրա խոսքով, մարդիկ պարզապես  վախենում են, ասում են, որ եթե այսպես է անում, ուերմն նախագահը տեղյակ է:

Արձագանքելով ռեպլիկին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց.’’Այն, ինչ ես ասացի, ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումն է, որի մասին ինքն ասել է նաեւ իր կուսակից ընկերներին, որ նման երեւույթները ոչ միայն բացառվելու են, այլ մեղավորները խստագույնս պատժվելու են:

ԸՕ ցանկացած խախտում խստագույնս պատժվելու է անկախ նրանից, թե խախտում թույլ տված անձը ինչ կուսակցության ներկայացուցիչ է, եւ առաջին հերթին մենք խստագույնս պատժելու ենք ՀՀԿ-ին: Մենք այդ արջի ծառայության կարիքը չունենք’’: Վարչապետը կոնտակներ խնդրեց Հակոբյանից` խոստացավ անձամբ զբաղվել խնդրով: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ