16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լիբանանի ընդդիմադիր կոալիցիան Բեյրութի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիային

Լիբանանցի քաղաքական գործիչները` հակասիրիական ճամբարից, մեղադրում են Դամասկոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մեջ, որն 8 մարդու կյանք խլեց, հաղորդում է “BBC”-ն: Լիբանանի ընդդիմության ղեկավար Սաադ Հարիրին հայտարարել է, որ ահաբեկչության ետեւում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն է կագնած: Սակայն Սիրիան, ինչպես  ՄԱԿ-ը եւ մի շարք այլ երկրներ, դատապարտել են Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Ենթադրվում է, որ հարձակման թիրախը լիբանանյան հետախուզության ղեկավարներից մեկը` գեներալ Վասամ Հասանն է եղել, քանի որ Լիբանանի ԶԼՄ-ների տվյալներով`  նա եւս զոհերի թվում է: Հասանը մասնակից էր եղել վերջերս կազմակերպված դավադրության բացահայտմանը, որի կազմակերպիչները ռումբի պայթյուն էին ծրագրել: Արդյունքում` ձերբակալվել են մի քանի լիբանանցի քաղաքական գործիչներ, ովքեր սիրիամետ դիրքորոշում ունեն:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչության համար:

Լիբանանում իրավիճակն ավելի սրվեց վերջին ամիսների ընթացքում` հարեւան Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ