05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը անակնկալի է եկել. Հրապարակ

Նախօրեին Տիգրան Սարգսյանը ժամանել է Մոսկվա՝ փետրվարի 1-ից ստանձնելու ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը: Օդանավակայանում նրան դիմավորել են մի քանի տասնյակ պաշտոնյաներ ԵՏՄ-ից, ՌԴ կառավարությունից, ՀՀ դեսպանությունից, անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Մի խումբ էլ Սարգսյանին սպասել է իր կեցավայրում՝ նոր նշանակումն ու ծննդյան օրը շնորհավորելու համար, թեեւ ծնվել է հունվարի 29-ին: Այստեղ են եղել նրա լենինգրադցի ուսանողական ընկերները, մի շարք հայ գործարարներ, ընկերներ, որոնք հատուկ Մոսկվա են մեկնել Երեւանից:

Մինչեւ վերջին վայրկյանը Հովիկ Աբրահամյանին չեն ասել, որ Տիգրան Սարգսյանը դառնալու է ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահը. դա իմացել են միայն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Հովիկ Աբրահամյանն անակնկալի է եկել, երբ Մոսկվայում, ԵՏՄ նիստի ժամանակ տրվել է Տիգրան Սարգսյանի անունը․ մինչ այդ խոսվել է, թե Բելառուսի ներկայացուցիչն է լինելու, չնայած Տիգրան Սարգսյանը 1-2 անգամ արդեն եղել էր Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ։

Նա, ի դեպ, Սվետլանա Մեդվեդեւայի` Մեդվեդեւի կնոջ, եւ «Գազպրոմի» Միլլերի հետ պիտերյան նույն բուհի շրջանավարտ է։ Իսկ Պուտինը բարձր է գնահատում «պիտերցիներին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ