07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որ բիզնեսմենները պաշտոններ չբաշխեն

՛՛Ինչպե՞ս  է ընթանում պայքարը, ով ինչ է ասել, ո՞վ ինչով է ուժեղ, ի՞նչ PR-ով ու սև PRով է տարվում քարոզարշավը, ի՞նչ մեխանիզմներ են օգտագործվում, ահա  սրանով են լցված լրատվամիջոցների նյութերը, սրանով են լցված փողոցում խոսակցությունները՛՛,-այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կազմակերպված քննարկմանը դիտարկեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա առանձնացրեց Հայաստանի առջև կանգնած մի քանի խնդիրներ: ՛՛Ինվիստիցիոն սովն է խնդիր, մոնոպոլիաների դեմ է պետք պայքարել, ստեղծել բիզնեսի համար հավասար հնարավորություններ: ՛՛,-ասաց Իսկանդարյանը, նկատելով, որ սրանք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական որոշման, կամքի հետ կապված խնդիրներ են:

Մեկ այլ խնդիր, ըստ քաղաքագետի, այն է, որ բիզնեսմենները չորոշեն, թե ով է լինելու նախարար, նրանք չբաշխեն պաշտոնները: ՛՛Այստեղ խնդիրը կամքի մեջ է: Գլխավոր իշխանությունը հաճույք չի ստանում, որ նրա գործերին որևէ մեկը միջամտում է, հետևաբար նախագահը կամ իշխանությունը պետք է ցանկանան դրա դեմ պայքարել, ուղղակի ինչքան ուժ ու կամք կունենան, կախված է նրանից, թե որքան վստահ կզգա իրեն այդ իշխանությունը՛՛: 

Պրոբլեմների լուծմանը Իսկանդարյանն առաջարկում է հասնել ոչ թե հեղափոխության, այլ ամենօրյա աշխատանքի միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ