20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը կմասնակցի բիլիարդի միջազգային առաջնությանը

Այսօր` փետրվարի 6-ին, Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում մեկնարկել է բիլիարդի կոմբինացված բուրգ /մոսկովյան բուրգ/ խաղաձևի աշխարհի առաջնությունը: Առաջնությունը անց է կացվում Բուրգի Միջազգային Կոմիտեի կողմից:  Առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են վերոնշյալ խաղաձևի Հայաստանի գործող չեմպիոն Արման Պետրոսյանը և ՌԴ գավաթի հաղթող Արմեն Գաբրիելյանը:

Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Իգոր Խաչատուրովը:

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008թ.-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է  Բուրգի Միջազգային Կոմիտեի / Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա / հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

Տեղեկացնում են Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ