Ծառուկյանն ու Րաֆֆին. նախագահը թատրոնի կարիք չունի
“Ամենահաջողվածը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն է` եվրոպական ոճով: Դա դրական կարող է գնահատվել: Մինչ այդ բոլորը սահման էին դնում` ես` այստեղ, դուք` այնտեղ, որը շատ սխալ է հոգեբանական տեսանկյունից”,-այսօր, քաղաքական դեմքերի PR մոտիվացիան`կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը նշեց, որ 15 տարվա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հասարակության համար նախագահի ամենաընդունելի կերպարները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ”Ժառանգության” առաջնորդն են: ”Որպես ընդունելի քաղաքական գործիչներ… կային երկու քաղաքական կերպար, ովքեր ժպտում էին, նրանցից մնացել է միայն Րաֆֆին”,-նշեց PR մասնագետը:
Վերջինս սակայն նկատեց, որ նման թատրոնի կարիք չունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ վերջինս կայուն ընտրազանգված ունի: Նախագահի` իր մրցակիցների մասին հնչեցրած դրական խոսքերը պայմանավորված են նրանով, որ նա նրանց մրցակից չի համարում` ըստ Տաթևյանի:
Սամվել Խուդոյանը հավելեց, որ գործող նախագահը բավական ակտիվ քարոզարշավ է իրականացնում: ”Նա ընդհանրապես բավական ջանքեր է ներդնում, ինչը գովելի է, և որոշակի ձայների քանակ դա կբերի չկողմնորոշվածներից, սակայն շատ ավելի արդյունավետ կլիներ, որ ցույց տրվեր` ինչ է նա արել, ինչ արատավոր երեւույթներ է վերացրել”: